Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օպերային թատրոնի 82-րդ թատերաշրջանը եզրափակվում է

Օպերային թատրոնի 82-րդ թատերաշրջանը եզրափակվում է
24.07.2015 | 16:34

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 28-ին և 30-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ վերականգնված բալետային ներկայացումը (բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի): Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:
«Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է:
Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանը: Բալետային ներկայացման դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի առաջատար արտիստներ Ս. Առուստամյանը, Ժ. Սարխոշյանը, Մ. Դիվանյանը, Ս. Փիրումյանը, Մ. Հովհաննիսյանը, Ռ. Մուրադյանը, Ս. Ավետիսյանը, Հ. Քյուրջյանը, Զ. Հարությունյանը:
«Ժիզել» բալետով կեզրափակվի Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանը:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ